Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչ տեսք ունեն ՀԱՄԱՍ-ի զինյալների ստորգետնյա թունելները:
Գազայի հատվածում իսրայելական զինվորականների համար ամենամեծ մարտահրավերներից մեկը ՀԱՄԱՍ-ի թունելների հսկայական ցանցն է: Այս թունելներով զինյալները մաքսանենգ զենք են տեղափոխում, խմբավորման ղեկավարությունը թաքնվում է դրանցում, և հենց այնտեղ կարող են տասնյակ իսրայելցի պատանդներ պահել։ Իսրայելական զորքերը այս ստորգետնյա լաբիրինթոսն անվանում են «Գազայի մետրո»: