Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձինք ովքեր արդեն համարվում են փախստական ունեն կենսաթոշակային նպաստի որոշակի երաշխիքներ: Այս մասին Հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նա նշում է, որ սա ըստ էության հավասարեցված է քաղաքացու իրավունքներին:
«Սկսած հոկտեմբերի 25-ից մեր քաղաքացիներ կարող են դիմել կենսաթոշակի համար, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը կընդունի դիմումը, ստաժի հաշվարկ կանի»,- ասել է նա:
Նախարարի տեղակալը ուշադրությունը մի փաստի վրա հարվիրեց, ըստ որի կենսաթոշակ կարող են ստանալ այն անձինք, ովքեր գրանցած են Հայաստանի Հանրապետության որևէ հասցեում:
«Ուստի կխնդրեմ այս ընթացքում հաշվառվել այն հասցեներում, որտեղ բնակվում են»,- Խաչատրյանը դիմեց արցախցիներին: