Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ Արարատ Միրզոյան

Նրա խոսքով՝ սահմանների հետ կապված խնդիրների կարգավորման ուղղությամբ հստակ լուծում դեռ չկա։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։

«Այսօր էլ առկա են լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանի կողմից հավակնություններ, տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը գնում է, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ սահմանների հետ կապված խնդիրների կարգավորման ուղղությամբ էլ աշխատում են, սակայն հստակ լուծում դեռ չկա․

«Կարգավորման գործընթաց է գնում, երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն էլ տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»։

Արարատ Միրզոյանը խոստովանեց նաև․ «Անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանը, իրականում արդյունավետ դուրս չեկան»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print