Իշխանությունները կարծում են, որ զոհերի թիվը կարող է ավելի շատանալ։
Նեպալում՝ Հնդկաստանի սահմանի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է զոհվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջումլա քաղաքից 36 կիլոմետր հարավ-արևելք, իսկ ստորգետնյա ցնցման ուժգնությունը, ըստ տարբեր գնահատականների, տատանվել է 5,6-ից 6,4 մագնիտուդով:
Ցնցումները զգացվել են Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։
Իշխանությունները կարծում են, որ զոհերի թիվը կարող է ավելի շատանալ, քանի որ շատ լեռնային շրջանների հետ հաղորդակցությունը խաթարվել է:


