Քանի՞ հայ գերի կա Ադրբեջանում, և քանի՞ անձ է համարվում անհետ կորած

Քննչական կոմիտեն, Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան, մանրամասնել է, թե ղարաբաղյան առաջին ու 2020թ․ պատերազմների ու ռազմական սրումների ժամանակ քանի է անձ է համարվում անհետ կորած։

Եվ այսպես․

  • Ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով անհայտ է 777 անձի գտնվելու վայրը։
  • 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող։
  • 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։
  • 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով անհայտ է 12 քաղաքացիական անձի և շուրջ 30 զինծառայողի գտնվելու վայրը։ Վերջին կետում նշված տվյալների ճշգրտման գործընթացը շարունակվում է :

Քննչական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ Ադրբեջանում պահվում է 37 անձ․ «2023թ․ սեպտեմբերի 19-ի դրությամբ այդ անձանց թիվը եղել է 37։ Ինչպես արդեն հրապարակել ենք, սեպտեմբերի 19-ից հետո քրեական վարույթով առկա են տվյալներ 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին, այսինքն, առկա են տվյալներ այդ անձանց՝ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվելու վերաբերյալ»,- հայտնել են կոմիտեից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print