🎥Թուրքիայում ռեկորդային շոգն ուղեկցվել է փոթորիկով

Երկրի մի շարք նահանգներում կարկուտ է տեղացել։

Թուրքիայի մի շարք քաղաքներում շաբաթ օրը ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել՝ շոգն ուղեկցվել է ուժեղ քամիներով։

Երկրի արևմուտքում գտնվող Բուրսայում +32 էր գրանցվել, իսկ Ստամբուլում ցերեկային ջերմաստիճանը հասել է +26,7-ի։

Բուլղարիայի և Հունաստանի հետ սահմանին գտնվող Էդիրնե նահանգում փոթորիկն ուղեկցվել է կարկտահարությամբ։ Երկրի արևմուտքում՝ Չանաքքալեում, շոգի ֆոնին անտառներում հրդեհ է բռնկվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print