Բաքվում այսօր շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը

Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու Բաքու էր տարվել ամռանը, երբ փորձում էր Հակարիի ադրբեջանական անցակետով սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան գալ։

Բաքվի դատարանում այսօր կշարունակվի «ցեղասպանության համար» մեղադրվող, Հակարիի կամրջից հուլիսի վերջին առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ «սպասվում է, որ դատական քննությունն այսօր կավարտվի, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի»։

Անցած դատական նիստը հետաձգվել էր «վկաներից» մեկի բացակայության պատճառով։

Հիշեցնենք՝ Վագիֆ Խաչատուրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ 

Վագիֆ Խաչատրյանը ադրբեջանական դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print