Նախարարների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, բանակցությունների հիմնական թեման Գազայի իրավիճակն է, տեղեկացրել է TRT Haber պետական հեռուստաալիքը։
Նախարարների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով, պատվիրակությունների մասնակցությամբ։
Բլինքենի ընդունելությունն Անկարայում սիրալիր չի եղել, եւ դա ակտիվորեն քննարկվում է սոցցանցերի թուրքական հատվածում։ Սոցցանցերի օգտատերերը ուշադրություն են դարձրել այն բանին, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը իր նախարարին դիմավորել է՝ ձեռքերը գրպանում։