Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ ստացավ

Ըստ իրավական ընթացակարգի, մանդատն ստանալուն պես Լևոն Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, և նա պետք է ազատ արձակվի։ 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ստացավ պատգամավորական մանդատը՝ համալրելով «Հայաստան» խմբակցության շարքերը։ Այսօրվա նիստում նման որոշում է կայացրել ԿԸՀ–ն։

Նշենք, որ, ըստ իրավական ընթացակարգի, մանդատն ստանալուն պես Լևոն Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, և նա պետք է ազատ արձակվի։ 

ՍԴ՝ 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշման համաձայն՝ անազատության մեջ գտնվող ու պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Լևոն Քոչարյանն այժմ կալանքի տակ է. նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Ավելի վաղ «Հայաստան» դաշինիքի համամասնական ցուցակի երեք թեկնածու հրաժարվել էին պատգամավորական մանդատից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print