Մոտ մեկ ամիս առաջ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Սանտե Արմենիի համահիմնադիր Նադյա Գործունյանը ստորագրել են հուշագիր, որի համաձայն Կապանի սահմանամերձ գյուղերի բնակիչները ընտանեկան բժշկի անվճար խորհրդատվություն, նաև մի շարք ապարատային հետազոտություններ են անցնելու իրենց բնակավայրերում: Տիգրանուհի Բադալյանն է պատմում, թե հատկապես որ գյուղեր է այցելում բժիշկն ու ինչ հետազոտություններ է անցկացնում:
