Բաքուն հույս ունի՝ Հայաստանը բաց չի թողնի խաղաղության հնարավորությունը

Բայրամովի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը «կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը  Ռումինիայի ԱԳ նախարարի հետ ասուլիս է տվել և անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ 

Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է. «Այս կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի խաղաղության օրակարգը։ Հակառակ կողմից ակնկալում ենք կառուցողական մոտեցում և փոխադարձ քայլեր։ Հուսով ենք, որ այս առանձնահատուկ հնարավորությունը բաց չի թողնվի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print