Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 5-ն էր։
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին որպես զբոսաշրջիկ Հայաստան է այցելել Ադրբեջանի 13 քաղաքացի։ Այս մասին հայտնում է պաշտոնական վիճակագրությունը՝ Ազգային վիճակագրական կոմիտեն։
Այցի միջին տևողությունը, ըստ վիճակագրության, եղել է 2 օր։
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ադրբեջանցի զբոսաշրջիկների թիվը 5-ն էր։
Հարևան Թուրքիայից 9 ամսիներին ՀՀ է եկել 9 050 զբոսաշրջիկ, որը 43.7%-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։