Ռոբերտ Քոչարյանի որդին այսօր պատգամավորական մանդատ է ստացել։
Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։
Ռոբերտ Քոչարյանի որդին այսօր նաեւ պատգամավորական մանդատ է ստացել։
«Քանի տարի է՝ տեսնում եք, թե ինչեր են կատարվում, իրավական ինչպիսի բեսպրեդելներ են կատարվում, բայց ամեն անգամ իրենք ապացուցում են, որ իրենք պատրաստ են ու ունակ են ավելիին։ Այս առումով մենակ ես չեմ, նաև գիտենք՝ այսօր ինչքան ուրիշ մարդիկ կան, էլի շինծու, հիմար մեղադրանքներով գտնվում են բանտում», – Լեւոն Քոչարյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Մանդատին վերաբերող հարցերը Լևոն Քոչարյանը չմեկնաբանեց։
Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ էր բերման ենթարկվել։ Նրան մեղադրանք էինք առաջադրել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։