ՃՏՊ՝ Արագածոտնի մարզում. Երեխաներ են վիրավորվել

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Ալագյազ Արթիկ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ, 55-ամյա Արա Երիցյանի վարած Volkswagen մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Վարուժան Հակոբյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վ. Հակոբյանը տեղափոխվել Է «Ծաղկահովիտ» ամբուլատոր կենտրոն, իսկ Ա. Երիցյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 42-ամյա Մարիամ Այվազյանը, 5-ամյա Վիկտորիա Ե.-ն և 65-ամյա Կարինե Ե.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն: Ժամեր անց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մյուս ուղևոր, Երևանի բնակիչ 16-ամյա Տիգրան Ե.-ն: 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Երիցյանն աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում որպես անեսթեզիոլոգ, իսկ վիրավորներից Մ. Այվազյանն էլ «Գրանդ Քենդի» ընկերության կադրերի բաժնի պետն է, վիրավորներն էլ նրանց ընտանիքի անդամներն են: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print