Անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք։
Նոյեմբերի 8-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արևադաշտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքի էլեկտրական շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ։
ՆԳՆ փրկարար ծառայություն