Ուկրաինայում նախագահական ընտրություններ չեն անցկացվի

Զելենսկին ընդգծել է, որ այժմ պետք է բոլոր ռեսուրսներն ուղղել դեպի հաղթանակ, ինչը պետք է անեն բոլոր պատկան կառույցները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է 2024թ․ մարտին Ուկրաինայում նախագահական ընտրությունների հավանական անցկացման մասին լուրերը՝ ասելով, որ դա դեռ տեղին չէ։

Զելենսկին ընդգծել է, որ այժմ ուկրաինացիները պետք է մտածեն պետության պաշտպանության մասին և «չկոտրվեն» վեճերի մեջ․

«Իրավիճակը հիմա նույնն է, ինչ նախկինում. եթե հաղթանակ չլինի, ուրեմն երկիր էլ չի լինի, մեր հաղթանակը հնարավոր է, եթե բոլորս կենտրոնանանք դրա վրա, այլ ոչ թե վեճերի, քաղաքականությամբ զբաղվելու կամ ինչ-որ փնտրտուքի վրա»,- ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ այժմ պետք է բոլոր ռեսուրսներն ուղղել դեպի հաղթանակ, ինչը պետք է անեն բոլոր պատկան կառույցները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print