«Համաշխարհային ճամփորդական շուկա» ամենամյա ցուցահանդեսում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ներուժը

Հայաստանը ներկայացնող տաղավարը հայկական զբոսաշրջության ոլորտին ծանոթանալու հնարավորություն է տալիս այցելուներին։

Լոնդոնի «Համաշխարհային ճամփորդական շուկա» ամենամյա ցուցահանդեսում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ներուժն ու գրավչությունը, հայտնում են Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ նոյեմբերի 6-ին դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի «Excel» սրահում կազմակերպված ցուցահանդեսի հայկական տաղավար:

«Հայաստանը ներկայացնող տաղավարը հայկական զբոսաշրջության ոլորտին ծանոթանալու հնարավորություն է տալիս այցելուներին։ Երկրի զբոսաշրջության ներուժն ու գրավչությունը ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և 8 տուրօպերատորներ»,– ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print