Գյումրիի Ղարսի խճուղու գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված հորն ու որդուն դանակահարել էր գյումրեցի 34-ամյա տղամարդը:
Նոյեմբերի 2-ի գիշերը, ժամը 01.56-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Առափի գյուղի 46-ամյա և 25-ամյա երկու բնակիչ:
Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 2-ի կեսգիշերին Գյումրիի Ղարսի խճուղու գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված հորն ու որդուն դանակահարել էր գյումրեցի 34-ամյա տղամարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին Գյումրիի Անկախության հրապարակում 34-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կումայրիի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: