Եղեգնաձորում օրերս անցկացվեց «Ձգտում ավելի լավ ապագայի․ համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում դասընթաց։ Այս փուլից հետո մասնակիցները, միավորվելով այլ ոչ ֆորմալ խմբերի հետ, կձևավորեն նոր խմբեր և համատեղ մշակված գաղափարներով կդիմեն դրամաշնորհ ստանալու։
