«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարն իրականացվել է ԶՊՄԿ աջակցությամբ։
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 2000 հոգի է մասնակցել, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ՀՀ պատանիները, երիտասարդները և մեծահասակները աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում, գավաթների խաղարկություններում նվաճել են 392 մեդալ:
Մրցաշարին առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Կապանից Լիանա Մարտիրոսյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին, Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանին:
Նշվում է, որ երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 500 հազար դրամ, 3-րդը՝ 300 հազար դրամ, 4-րդը՝ 100 հազար դրամ, 5-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 50-հազարական դրամ մրցանակ։