Մահափորձ՝ Պաղեստինի ղեկավարի նկատմամբ

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Գազայի «Աբու Ջանդալի Երեխաներ» անունով հայտնի խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Զինված հարձակում է տեղի ունեցել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի նկատմամբ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հարձակման հետևանքով անվտանգության մեկ աշխատակից վիրավորվել է։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Գազայի «Աբու Ջանդալի Երեխաներ» անունով հայտնի խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Ավելի վաղ, տվյալ խմբավորումը 24 ժամ ժամանակ էր տվել Մահմուդ Աբբասին՝ պահանջելով նրանից գործողություններ ձեռնարկել Գազայի պաշտպանության համար, ինչպես նաև ակտիվ միջոցներ ձեռնարկել ընդդեմ Իսրայելի։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print