«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ թիրախ՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, նրանց ենթակառուցվածքները, նրանց հրամանատարները, բունկերները, հաղորդակցության սենյակները», — ասել է Գալանտը։
Իսրայելը հայտարարել է, որ իր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Գազա քաղաքի կենտրոնում՝ պաղեստինյան անկլավում փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներին։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։
«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ թիրախ՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, նրանց ենթակառուցվածքները, նրանց հրամանատարները, բունկերները, հաղորդակցության սենյակները», — ասել է Գալանտը։
Իսրայելի ՊՆ ղեկավարը նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի ամենաբարձրաստիճան ղեկավար Յահյա Սինվարը մեկուսացված է իր բունկերում։ ՀԱՄԱՍ-ը Սինվարի ճակատագրի մասին որևէ մեկնաբանություն առայժմ չի արել։
Անվտանգության ուժերի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Իսրայելի զինվորականները սկսում են պատերազմի հաջորդ փուլը, այն է՝ տեղորոշել և ոչնչացնել Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների լաբիրինթոսը, ինչը կարող է ամիսներ տևել։