Հրապարակման մեջ նաև նշվում է, որ 2024թ․ բյուջեի նախագծով պատշաճ կերպով հաշվի է առնվում փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունություն։
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ավարտել է Հայաստանի «Պահուստային ծրագրի» շրջանակում երկրորդ ամփոփիչ ստուգումը և եզրակացություն է հրապարակել։ Ըստ հրապարակման՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել։
Այնտեղ, մասնավորապես, ասված է. «Սպասվում է, որ ՀՆԱ-ի աճը 2023թ․ կհասնի 7%–ի և 2024 թ․ կդանդաղի մինչև ավելի կայուն՝ շուրջ 5% մակարդակի»։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ 2024թ․ բյուջեի նախագծով պատշաճ կերպով հաշվի է առնվում փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունություն․ «Սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կօժանդակի առաջնահերթ սոցիալական և կապիտալ ծախսերին՝ շարունակելով եկամուտների մոբիլիզացումը բարելավելու ջանքերը։ Այն նաև պետք է օգնի զերծ պահել տնտեսությունը գերտաքացումից և պահպանել պարտքի չափավոր մակարդակը»։