G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Արցախից բռնի տեղահանման հետևանքները

Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով:

Տոկիոյում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները: Արտգործնախարարները հրապարակել են հայտարարություն, որում նշվում է.

«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով: Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած  պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելուն: Ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print