Գազան չի կարող կառավարվել ոչ «ՀԱՄԱՍ»-ի կողմից, ոչ էլ Իսրայելի․ Բլինքեն

Ըստ Բլինքենի՝ հիմնական նպատակն է ապահովել, որ Գազան և Արևմտյան ափը կառավարվեն պաղեստինցիների կողմից։

Գազայի հատվածն ապագայում չի կարող վերահսկվել ո՛չ արմատական ​​«ՀԱՄԱՍ» շարժման, ո՛չ Իսրայելի կողմից: Այս մասին Ճապոնիա կատարած այցի շրջանակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Նախ, Գազան չի կարող կառավարվել «ՀԱՄԱՍ»-ի կողմից, հակառակ դեպքում պարզապես կլինի հոկտեմբերի 7-ի կրկնությունը, և Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վայր: Պարզ է նաև, որ Իսրայելը չի ​​կարող գրավել Գազան: Մեզ, հավանաբար, անհրաժեշտ է անցումային շրջան: Հիմնական նպատակն է ապահովել, որ Գազան և Արևմտյան ափը կառավարվեն պաղեստինցիների կողմից», – ասել է Բլինքենը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print