Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ հնարավոր համարում հիմնական բեռնափոխադրումները. Պապոյան

Պապոյանն ասել է, որ Ադրբեջանի տարածքով ՌԴ արտահանելիս հայկական ծագման ապրանքների մրցունակությունը կավելանա, քանի որ ճանապարհն ավելի կարճ կլինի։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չէ, սակայն խաղաղության պայմանագրի կնքումից հետո Հայաստանի համար այդ ճանապարհը կարող է ձեռնտու լինել․

«Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ հնարավոր համարում հիմնական բեռնափոխադրումները, որովհետև այնտեղով ճանապարհն ավելի կարճ ու հարմար է, ռիսկերն էլ՝ քիչ։ Խորհրդային Միության ժամանակներում այդ ճանապարհն է գործելու, և ես վստահ եմ՝ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու»,- ասել է նա։ 

Պապոյանն ասել է, որ Ադրբեջանի տարածքով ՌԴ արտահանելիս հայկական ծագման ապրանքների մրցունակությունը կավելանա, քանի որ ճանապարհն ավելի կարճ կլինի։

«Սակայն առանց խաղաղության պայմանագրի՝ ես չեմ կարծում, որ նման բան իրատեսական է, եկեք անկեղծ լինենք»,- շեշտել է Պապոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print