Երիտասարդը գողացել էր լվացքի մեքենան, այնուհետև՝ վաճառել համաքաղաքացուն

Երիտասարդին հայտնաբերել են, խոստովանել է արարքը։

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բազումի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարանից գողություն է կատարվել:

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ պարզվել է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 8.30-ից ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, Վարդանանց փողոցի նշված բնակարանից գողացել են լվացքի մեքենա՝ պատճառելով 222 000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ վանաձորցի 32-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, գողացել է լվացքի մեքենան, այնուհետև վաճառել է 59-ամյա համաքաղաքացուն:

32-ամյա երիտասարդը հրավիրվել է Բազումի բաժին և խոստովանել արարքը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print