Բռնի տեղահանված արցախցիների թոշակների վճարումը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում, որով սահմանվել են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացման առանձնահատկությունները՝ Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները:

Անկախ այն հանգամանքից, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածները ԼՂ-ում կենսաթոշակ ստացել են թե չէ, նրանք ՀՀ-ում ստանալու են կենսաթոշակ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին որոշվել էր ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել, որի արդյունքում սահմանվել էր, որ նրանք ունեն կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրության պայմաններին:

Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում, որով սահմանվել են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացման առանձնահատկությունները՝ Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները:

«Այսպիսով, երբ կներկայացնենք ԱԺ, դրան հընթացս մենք կստեղծենք էլեկտրոնային հարթակ, և համաձայն այդ հարթակի՝ բոլորին, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ եղանակով կընդունենք ի գիտություն և կսկսենք նրանց կենսաթոշակի իրավունքն իրացնել: Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք արդեն կունենանք լիազորություն՝ օրենքով սահմանված կրիտերիաներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ»,- ասաց նախարարը և հավելեց, որ հարթակի գործարկումից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել նաև այլ նպաստների համար, օրինակ՝ մայրության կամ երեխաների նպաստների և այլն»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print