Հումանիտար օգնությունը մոտ օրերս կտեղափոխվի Երևան։
Ռուսաստանն առաջիկա օրերին 40 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Երևան: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք աջակցում ենք Հայաստանին և ղարաբաղահայությանը հումանիտար ոլորտում։ Հաշվի առնելով հայկական կողմի կարիքները` ՌԴ կառավարությունը 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկելու Հայաստան։ Այն մոտ օրերս կտեղափոխվի Երևան»,- ասել Է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա պարզաբանել է, որ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը՝ մարդասիրական բեռում ներառվել է շարժական էլեկտրակայան, որը կարող է էներգիա մատակարարել տասնյակ տների։