ԱԽ քարտուղարը մեկնում է Բրյուսել

Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը աշխատանքային մի շարք հանդիպումներ կունենա:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։

«Գրիգորյանը նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին»,– ասված է հաղորդագրությունում:

Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը աշխատանքային մի շարք հանդիպումներ կունենա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print