Ուկրաինացի և ռուս ամուսինները պատերազմի պատճառով ամիսներ առաջ լքեցին Ռուսաստանը և հիմա հաստատվել են Կապանում: Մասնագիտությամբ ուռուցքաբան Մարինան այժմ աշխատում է պոլիկլինիկայում, իսկ շինարար ամուսինը բնակարաններ է նորոգում: Ընտանիքը հուսով է՝ մի օր պատերազմը կավարտվի, և, ի վերջո, կվերադառնան Ուկրաինա:
