Հայաստանը հրաժարվել է դեպի Նախիջևան երթուղի տրամադրել. Ալիև

Իրանին ու Ադրբեջանին հաջողվել է համաձայնեցնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու կառուցման նախագիծը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծից։

«Երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան գնացող երթուղի տրամադրել։ Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ մեծ սխալ թույլ տվեցին»,- ասել է Ալիևը՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ընթացքում։

Ալիևը միևնույն ժամանակ նշել է, որ Իրանին ու Ադրբեջանին հաջողվել է համաձայնեցնել Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու կառուցման նախագիծը։

«Այս նախագիծը կարճ ժամկետում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»,- ասել է Ալիևը Ռայիսիին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print