Թաց ձյան տեսքով տեղումներ կլինեն

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։ Նոյեմբերի 11-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վրկ, նոյեմբերի 10-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի՝ 4-6 աստիճանով, 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերն սպասվում է անձրև։ Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print