Մայր Աթոռի հաղորդմամբ՝ տնօրինության համար հիմք է ծառայել Մեսրոպ քահանայի եկեղեցականին անհարիր վարքագիծը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Արմավիրի թեմի հոգևոր սպասավոր Տ. Մեսրոպ քահանա Հունանյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Մայր Աթոռի հաղորդմամբ՝ տնօրինության համար հիմք է ծառայել Մեսրոպ քահանայի եկեղեցականին անհարիր վարքագիծը:
Հիմք ընդունելով հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը:
Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Բորիս Հունանյան և Բենիկ Հովհաննիսյան ավազանի անուններով: