Իշխանություններն անմիջապես բնակիչներին հորդորել են տանը մնալ, քանի դեռ Կիմբա անունով առյուծին չեն բռնել:
Իտալիայում առյուծը փախել է կրկեսից ու թափառել փողոցներով՝ ահաբեկելով բնակիչներին: Ինչպես գրում է Daily Mail-ը, գիշատչին նկատել են մայրաքաղաք Հռոմին շատ մոտ գտնվող Լադիսպոլի քաղաքում, որտեղ բնակվում է 40,000 մարդ:
Համապատասխան տեսանյութը տարածվել է X սոցկայքում: Որոշ մարդիկ, որոնք առյուծի անցնելու ժամանակ փողոցում են եղել, շտապել են պատսպարվել, ոմանք փակվել են մեքենաներում: Իշխանություններն անմիջապես բնակիչներին հորդորել են տանը մնալ, քանի դեռ Կիմբա անունով առյուծին չեն բռնել:
Իշխանություններից պահանջվել է մոտ յոթ ժամ առյուծին բռնելու համար: Նրան երկու անգամ կրակել են հանգստացնող միջոցներով: