Վբեյմար Անգուլոն կմիանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է՝ վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին:

«Նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպանին»,- ասված է ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print