ԱՄՆ–ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի իրանամետ խմբավորումներին

Հաղորդվում է, որ օբյեկտներից մեկում նկատվել են երկրորդական պայթյուններ, ինչը վկայում է զենքի և զինամթերքի խոշոր պահեստի առկայության մասին։

Սիրիայի արևելքում իրանամետ խմբավորումների ուղղությամբ ԱՄՆ-ի արձակած ավիահարվածների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։

Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ջո Բայդենը հրաման է տվել նոյեմբերի 12-ին ավիահարվածներ հասցնել Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբերին։

Հաղորդվում է, որ օբյեկտներից մեկում նկատվել են երկրորդական պայթյուններ, ինչը վկայում է զենքի և զինամթերքի խոշոր պահեստի առկայության մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print