«Սա ուժեղ ազդանշան է Ուկրաինային, որը ցույց է տալիս, որ մենք չենք հանձնվում»,- ասել է Պիստորիուսը՝ պատասխանելով Ուկրաինային ռազմական օգնության ծրագրերի մասին հարցին:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հաստատել է 2024 թվականին Ուկրաինային ռազմական օգնությունը կրկնապատկելու Գերմանիայի մտադրությունները։ Այս մասին նա հայտարարել է ARD-ի եթերում։
«Սա ուժեղ ազդանշան է Ուկրաինային, որը ցույց է տալիս, որ մենք չենք հանձնվում»,- ասել է Պիստորիուսը՝ պատասխանելով Ուկրաինային ռազմական օգնության ծրագրերի մասին հարցին:
Նրա խոսքով՝ Գերմանիան մտադիր է 2024 թվականին Ուկրաինային տրամադրել ութ միլիարդ եվրո՝ նախատեսված չորսի փոխարեն։
Այսպիսով, Ուկրաինային հատկացվող օգնության ծրագրված աճի արդյունքում Գերմանիայի պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2,1%-ը։