Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Այսօր երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ — «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան — «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Ալբերտ Խաչումյան — ԲԿՄԱ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան — «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ» 
Արթուր Միրանյան – «Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Ուգոչուկվու Իվու — «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան — «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)

Այսօր երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:

Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print