Սոցցանցերում և Telegram ալիքներում լուրեր են տարածվում, որ Վրաստանում գտնվող ֆրանսիական զրահամեքենաները ուղևորվում են Հայաստան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաների` Հայաստան մատակարարման մասին լուրերը:
Սոցցանցերում և Telegram ալիքներում հայտնվել են Վրաստանում գտնվող ֆրանսիական զրահամեքենաների լուսանկարներ, նշվում է, որ դրանք ուղևորվում են Հայաստան:
«Բացի պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից, այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,– Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։