Այսօր հերթական դատական նիստը հետաձգվեց:
Գլխավոր դատախազությունը պահանջում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ու մյուսներից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ: Սա ճիշտ այն գումարի չափն է, որի հափշատկության համար մեղադրվում են պաշտոնաթող նախագահը և մյուսները` դիզվառելիքի գործով:
Այսօր հերթական դատական նիստն այդ պատճառով հետաձգվեց: Սարգսյանի փաստաբանները երկու շաբաթ խնդրեցին հայցին ծանոթանալու ու իրենց առարկությունները ներկայացնելու համար: