ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը. Բորել

Քննակվում է նաև Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցը։

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր քննարկել է իրավիճակը Ադրբեջանում և Հայաստանում: 

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում և վիզաների ազատականացումն այդ երկրի քաղաքացիների համար։ 

ԵՄ-ն նաև զգուշացրել է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի ծանր հետևանքների։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print