Մոսկվայում գողացել են 100 կիլոգրամանոց չհրկիզվող պահարանը

Վնասը գնահատվում է 38 մլն ռուբլի։

Մերձմոսկովյան Բոլշոյե Սվինորիե գյուղում տեղի է ունեցել «թանկարժեք» գողություն: Մոսկվայի շինարարական ընկերություններից մեկի ղեկավարի տնից անհայտ անձինք գողացել են չհրկիզվող պահարան՝ իր ողջ պարունակությամբ։ Հանցագործները դեպքի վայրից փախել են տան սեփականատիրոջ Porsche Taycan-ով։

Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է գյուղի մոտ գտնվող ավտոտնակներում այրված, իսկ գողերին դեռ փնտրում են։ Վնասը գնահատվում է 38 մլն ռուբլի։

Գործարարն ասել է, որ հանցագործները կարող էին քնաբեր գազ ցողել։ Ընտանիքում ոչ ոք չի արթնացել, երբ գողերը մոտ 100 կիլոգրամանոց չհրկիզվող պահարան են տարել ննջասենյակով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print