Հաղորդագրության մեջ նշվում էր, որ առաքելությունն այցելել է Գեղարքունիքի մարզ, իսկ լուսանկարներից պարզ է դարձել, որ խոսքը Սոթքի հանքի մասին է:
ԵՄ դիտորդները X–ի միկրոբլոգում տեղեկացրել են Հայաստանի Գեղարքունիքի մարզ կատարած իրենց այցի մասին, սակայն հետո ջնջել այդ մասին հրապարակումը:
«ԵՄ կենտրոնակայանի համակարգողները երեկ միացել են EUMA պարեկությանը Գեղարքունիքի մարզում։ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը գործողության մեջ է, քննարկվում է, թե ինչպես է առաքելությունը գործելու ապագայում»,– ասվում էր հաղորդագրության մեջ։
Առաքելության հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ դիտորդները եղել են Սոթքի հանքում, որի մեծ մասը 44–օրյա պատերազմից հետո հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։