Վրաստանը հաստատել է ֆրանսիական «Բաստիոն»-ների տարանցումը Հայաստան

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ լույս նոյեմբերի 12-ը Փոթի նավահանգիստ է առաքվել ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության «Բաստիոն» զրահամեքենաները՝ նախատեսված Հայաստանի համար։

APM Terminals Poti ընկերությունը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան հաստատել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։

«Ուզում ենք ընդգծել, որ կոնկրետ այս դեպքում բեռը եկել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, ուղղվել է Հայաստան՝ մի երկիր, որի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարության հստակ ուղեցույցների և միջազգային կարգավորող մարմինների կողմից կիրառվող սահմանափակումների բացակայության պայմաններում, APM Terminals Poti բազմաֆունկցիոնալ նավահանգիստը հնարավորություն չունի անհիմն հրաժարվել այն բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն», – ասվում է Փոթիի նավահանգիստը կառավարող ընկերության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ լույս նոյեմբերի 12-ը Փոթի նավահանգիստ է առաքվել ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության «Բաստիոն» զրահամեքենաները՝ նախատեսված Հայաստանի համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի կողմից զրահատեխնիկայի ուղարկումը Հայաստան։ Այս մասին, տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Վերջինս նշել է, որ նշված զինտեխնիկայի փոխանցումը ծառայում է տարածաշրջանում Հայաստանի ռազմական ներուժի և «ապակառուցողական գործողությունների ամրապնդմանը»։

«Քայլերը, որոնք ծառայում են Հայաստանի ռազմականացման քաղաքականությանը՝ Ֆրանսիայի զրպարտիչ հակաադրբեջանական արշավի և տարածաշրջանում նրա ապակառուցողական գործունեության ֆոնին ցույց են տալիս, որ Ֆրանսիան սխալ շահեր ունի տարածաշրջանում։ Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- նշել էր Հաջիզադեն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print