🎦ԱՄՆ նախագահը կրկին հայտնվել է անհարմար իրավիճակում

«Նախագահ Հարիսն այստեղ է, որպեսզի համոզվի, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում», – ասել է 80-ամյա Բայդենը բեմ բարձրանալուց մի քանի րոպե անց:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել։

Նախագահ Բայդենը, նոյեմբերեի 13-ին Սպիտակ տանը հոկեյի «Վեգաս» թիմի խաղացողներին 2023/24 NHL Սթենլիի գավաթի պարգեւատրման արարողության ժամանակ փոխնախագահ Կամալա Հարիսին անվանել է «Նախագահ Հարիս»: Ընդհանուր առմամբ, Սպիտակ տան ղեկավարն առնվազն վեց անգամ Հարիսին նախագահ է անվանել, հիշեցնում է հանրապետական ընդդիմության հետ կապված Fox News-ը։

«Նախագահ Հարիսն այստեղ է, որպեսզի համոզվի, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում», – ասել է 80-ամյա Բայդենը բեմ բարձրանալուց մի քանի րոպե անց:

Մինչ այս՝ 2022 թվականի հոկտեմբերին, նա Հարիսին անվանել է «մեծ նախագահ»՝ Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print