Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 3-րդ մասնաշենքից իրավապահները տարել են հայտնի քրեական հեղինակության:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Արմավիրի բանտում, որտեղ գիշերով սկսել են տակնուվրա անել 3-րդ մասնաշենքի խցերը:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 3-րդ մասնաշենքից իրավապահները տարել են հայտնի քրեական հեղինակության:
Դիմեցինք, իհարկե, Քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղին հայտնեցին. «Հիմնարկներում մշտապես ու պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ արգելված իրեր եւ թաքստոցներ հայտնաբերելու ուղղությամբ, իսկ նոյեմբերի 13-ին մեծ խուզարկություն է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ-ում, հայտնաբերվել են բազմաթիվ արգելված իրեր եւ թմրամիջոցներ։
Մեր պաշտոնական կայքէջում մենք մշտապես լուսաբանում ենք արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները։ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի տեղափոխությունն անմիջական հետեւանքն է նոյեմբերի 13-ին կատարված միջոցառումների, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել դատապարտյալներից մեկին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ»։
Ըստ ամենայնի, ինչ-որ անթույլատրելի բաներ են հայտնաբերվել, որոնք դեռ գաղտնի են պահվում: Կիմանանք»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։