Չինաստանը և ԱՄՆ-ն կամրապնդեն համագործակցությունը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում

Երկու կողմերն էլ հայտարարել են, որ հավանություն են տալիս G20-ի ղեկավարների հռչակագրին մինչև 2030 թվականը եռապատկելու վերականգնվող էներգետիկայի գլոբալ կարողությունները և խոստացել են միասին աշխատել պլաստիկով աղտոտման դեմ պայքարի գլոբալ իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի վրա:

Պեկինը և Վաշինգտոնը մտադիր են ստեղծել աշխատանքային խումբ 21-րդ դարի համաշխարհային կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է չին-ամերիկյան համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախօրյակին։

«Չինաստանը և Միացյալ Նահանգները գտնում են, որ կլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի էական ազդեցություն է թողնում ամբողջ աշխարհի երկրների վրա», – ասված է փաստաթղթում, որի տեքստը մեջբերում է Xinhua գործակալությունը:

«Չինաստանը և ԱՄՆ-ն որոշել են ստեղծել աշխատանքային խումբ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ամրապնդման նպատակով։ Խումբը կաշխատի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մեթանի արտանետումները մթնոլորտ, շրջակա միջավայրի աղտոտումը պլաստիկով և էներգետիկ անցումը»,-  նշված է փաստաթղթում։

Երկու կողմերն էլ հայտարարել են, որ հավանություն են տալիս G20-ի ղեկավարների հռչակագրին մինչև 2030 թվականը եռապատկելու վերականգնվող էներգետիկայի գլոբալ կարողությունները և խոստացել են միասին աշխատել պլաստիկով աղտոտման դեմ պայքարի գլոբալ իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի վրա:

Սի Ծինփինը ժամանել է Սան Ֆրանցիսկո (Կալիֆորնիայի նահանգ)` մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև բանակցություններ վարելու Բայդենի հետ։ Գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-17-ը։ Գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 15-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print