Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ գնաճը կլինի թիրախին մոտ. ԿԲ նախագահ

Այս տարվա ընթացքում արձանագրում ենք մի բան, որ էական աճ կա նաև ներքին պահանջարկի, որը մեր գնաճի կառավարման տեսանկյունից չափազանց կարևոր գործոն է, որովհետև գիտեք, որ կենտրոնական բանկերը նախևառաջ կարգավորում են պահանջարկով պայմանավորված գնաճը: Ինչ  զարգացումներ կունենանք, սա նաև հատվում է ձեր աշխարհաքաղաքական վերադասավորումներին և տեղի ունեցող իրավիճակի զարգացումների հետ կապված հարցին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խորհրդարանում 2024 թվականի պետբյուջեի մասին քննարկումների ժամանակ հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ խնդրելով ավելի մանրամասն անդրադառնալ անվտանգային աշխարհաքաղաքական զարգացումներին, քանի որ դա վերաբերում է տնտեսական անվտանգությանը և ընդհանուր առմամբ՝ տնտեսական կյանքին:

«Այս տարվա ընթացքում արձանագրում ենք մի բան, որ էական աճ կա նաև ներքին պահանջարկի, որը մեր գնաճի կառավարման տեսանկյունից չափազանց կարևոր գործոն է, որովհետև գիտեք, որ կենտրոնական բանկերը նախևառաջ կարգավորում են պահանջարկով պայմանավորված գնաճը: Ինչ  զարգացումներ կունենանք, սա նաև հատվում է ձեր աշխարհաքաղաքական վերադասավորումներին և տեղի ունեցող իրավիճակի զարգացումների հետ կապված հարցին: Ես դժվար կանխատեսեմ՝ ինչ կլինի աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացումը, բայց մենք փորձում ենք թե՛ բանկային համակարգում, թե՛ ԿԲ-ում ստեղծել բարձիկներ, որոնք անցանկալի զարգացումների դեպքում մեզ թույլ կտան հնարավորինս մեղմ դա անցնել»,- նշեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ 2020 թվականից ի վեր մենք անցել ենք բազում ճգնաժամերի միջով, որոնք հաղթահարել ենք պատվով:

Ինչ վերաբերում է ազգային արժույթի հնարավոր զարգացումներին, Գալստյանը ընդգծեց՝ ԿԲ-ն թիրախավորում է գնաճը, այլ ոչ թե փոխարժեքը:

«Մեր գնահատականներով՝ մենք այս տարվա վերջին կլինենք թիրախից բավական ցածր՝ գնաճի ցուցանիշը, մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի մեր թիրախին մոտ»,- հավելեց ԿԲ նախագահը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print