Հրկիզել են Փարաքարի կոմունալ բաժնի փոխտնօրենի մեքենան

Ահազանգողը հայտնել է, որ այն ոչ թե պատահմամբ է եղել, այլ հրկիզել են: 

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա են հրկիզել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում 29-ամյա բնակիչը, ում անունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում, ասել է, որ ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, այրվել է Փարաքար գյուղի Հ. Աբրահամյան փողոցի 12 տան դիմաց կայանված Արամ Սուքիասյանին պատկանող Infiniti մակնիշի ավտոմեքենան: Իրենք մարել են կրակը, սակայն Ա. Սուքիասյանին պատճառվել է նյութական վնաս:

Ահազանգողը հայտնել է, որ այն ոչ թե պատահմամբ է եղել, այլ հրկիզել են: 

Տուժածը Փարաքար խոշորացված համայնքի կոմունալ բաժնի փոխտնօրենն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print